Դատավոր Բորիս Բախշիյանը արդարացվեց. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանը արդարացվեց, նրա բարեխիղճ, անաչառ և օբյեկտիվ դատավոր լինելը ապացուցվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Շնորհակալ եմ դատավոր Լուսինե Սեփխանյանին արդարադատություն իրականացնելու համար:

Հուսով եմ, որ դատախազությունը կանգ կառնի և չի փորձի Բորիս Բախշիյանին առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքն առաջ տանել ՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք:

Այլ փոխարենը՝ դատախազության, քննչական մարմնի և ԲԴԽ անդամ անձինք, որոնք առնչություն են ունեցել Բ.Բախշիյանի նկատմամբ իրականացված ակնհայտ ապօրինի և դաժան քրեական հետապնդմանը ներողություն կխնդրեն վերջինից՝ դրանով իսկ ցույց տալով, որ զղջում են կատարվածի համար, և որ իրենց գործողությունները մոլորության հետևանք են, այլ ոչ ուղղորդված ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել