Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձանից չվախենա՞ն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններին:

«Երևի ֆեյսբուքյան տիրույթում ամենից շատ քննարկվող հարցն է: Դուք իրո՞ք մտածում եք, որ հնարավոր է տարբեր քաղաքական ուժեր միավորել և ներքին հակասություններ չլինե՞ն: Դա անհնար բան է: Հիմա ինձ ասում եք, թե ինչու ես և 3-րդ նախագահը նույն հարթակոմ հանդես չեկանք: Որ նորից հին, նոր ղարաբաղցի, հայաստանցի թեման մեջտեղ բերեի՞նք, ինչի՞ համար: Մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել: Այնպես է ստացվել, որ 2-րդ և 3-րդ նախագահները ղարաբաղցի էին, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձևավորման հիմքում էինք կանգնած, այո, մեր անունների հետ կապված է նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները»,-ասաց նա:

Ասպարեզից հեռանալու հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ նոևյնիս երկրից չի կարող հեռանալ, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տալիս:

«Ես լինելու մեջ, ես ի՞նչ մեղք ունեմ: Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից ճվախենա՞ն»,-ասաց ՀՀ 2-րդ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել