Ակնհայտ է, որ Ռուսաստանը անում է հնարավորը և անելու է հնարավորը, որպեսզի բախումներ Հայաստանի և Ռուսաստանի միջև չլինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հակառուսական տրամադրությունների «պուլտը» Ալիևի ձեռքին է, երբ ուզի միացնի և մի ալիք ևս: Մի քանի պոստ, երկու տասնյակ զոհ և խնդրեմ՝ ևս մեկ ամիս հակառուսական տրամադրությունների»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան ազդեցություն Թուրքիայի և Ադրբեջանի վրա չունեն:
«Էրդողանի վրա ընդհանրապես ոչ ոք ազդեցություն չունի և պետք է ասել, որ ինքը մաստեր կլաս է տալիս ազգային շահերի պաշտպանության գործում: Անտեսելով բոլոր ճնշումները ինքը անում է այն, ինչ համարուն է ճիշտ Թուրքիայի ազգային շահերի համար»,-նշեց ՀՀ 2-րդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: