Ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Արեն Մկրտչյան

Ալավերդի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արեն Մկրտչյանը:

«Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար` ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր քվեի համար։

Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս` Ալավերդիում, Օձունում, Շնողում։

Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»,-նշել է նա:

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված էր, որ Ալավերդի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը տարել է հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել համայնքի կառավարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել