Թեզ է հնչում՝ միավորվել իշխանության շուրջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այդ պրոբլեմը։ Հիմա մեզ ասում են միավորվենք այդ պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակն ի՞նչն է․ փրկել Հայաստանը, թե փրկել Հայաստանի պրոբլեմը։ Սա է այս առաջարկներից մնացած սերուցքը»,-ասաց Քոչարյանը։
Նա նաև հայտարարեց, որ հանրային կոնսոլիդացիայի գնում են բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։
Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև բանակի մասին։ Նախագիծը, որով առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դիմաց 4-5 ամիս ծառայություն անցնել, նա քայքայիչ որակեց։
Մանրամասները՝ տեսանյութում