Հայաստանը գտնվում է խորը ճհգնաժամային իրավիճակի մեջ, երբ իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջին իրավիճակւ ցույց տվեց նաև, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար։ Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր»,-նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Բաքվի ու Անկարայի դերն, այս վերջին իրադարձությունների ներքո, շեշտակի աճել է։ Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու լծակները ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի կողմից, ՀԱՊԿ-ի կողմից։
«Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում՝ խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, դրանից հետո խոսել նույն բառապաշարով այստեղ՝ ներսում, կարծում եմ անիմաստ է։ «Պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում։ Ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ, այլ հիմքերի վրա հենված»,-ասաց նա։
ՀՀ 2-րդ նախագահը նշեց, որ թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկան հետ ընկերություն չի անում։ Նույնը՝ միջազգային հարաբերություններում է․ մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե՝ հարգանքի։ Չի կարելի պետությունը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության, պետականության նկատմամբ լինի հարգանք։
Մանրամասները՝ տեսանյութում