Սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաև փորձ է իմ բարի համբավի արատավորման․ Նազելի Բաղդասարյան

Սույն թեման իրականության հետ որեւէ աղերս չունի, սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաեւ փորձ է իմ բարի համբավի արատավորման։ Արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով դպրոցներում պատերազմի մասին չխոսելու վերաբերյալ ենթադրյալ հանձնարարականին։

«Ճիշտ հակառակը. իմ մարզպետ նշանակման առաջին իսկ օրերին՝ գրավոր կարգադրությամբ, մարզի բոլոր դպրոցներում բացվել են պատերազմում զոհված տղաների փառքի անկյուններ, այնուհետ ծառատունկ է կազմակերպվել անվանական ծառերով։ Մնացյալի մասին լռեմ…

Ներքոգրյալ հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել։ Քանզի բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը, էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։

Հորդորում եմ նաեւ լրագրողներին հարցում անել մարզի բոլոր դպրոցներում` հարցի իսկությունը պարզելու համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել