Անհետ կորած երիտասարդը հայտնաբերվել է Վրաստանի ՔԿՀ-ներից մեկում

Հուլիսի 14-ին հաղորդվել էր 26-ամյա Դավիթ Մելքումյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների հետ, պարզել են, որ Դավիթ Մելքումյանը գտնվում է Վրաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում՝ այդ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի շրջանակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել