ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50.47 տոկոսը

Սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 236․724 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 119․471-ը՝ 50.47 տոկոսը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն են անցկացվել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել