Ամենակարևոր փաստը թշնամու կողմից բռնազավթված Իշխանասարի մոտ ապրել ու արարել շարունակելն է․ պատգամավոր

Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջումգրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ու այս պարագայում մեղադրել այդ ահաբեկչության զոհերին՝ մարդկանց, ում դիտմամբ, օրը 24 ժամ թշնամական երկրի հատուկ ծառայությունները, Հայաստանի ներկա վարչախումբը թիրախավորված ցույց է տալիս հատուկ մշակված նյութեր, համոզում, որ Նախիջևանն ուր որ է ազատագրվում է, իսկ Ալիևն արդեն ծնկի է եկել, ոչ միայն ճիշտ չէ, այլև հեռանկարային չէ։

Մենք առաջիկա տասնամյակներում այլ հասարակություն չենք ունենալու։ Ավելին, ամեն անգամ ընտրություններին, երկիրը պաշտպանելիս մենք դիում ենք նաև այդ մարդկանց, հաճախ հպարտանում, ոչ առանց պատճառ հերոսացնում ենք նաև այդ մարդկանց։ ՈՒրեմն պետք է հասկանալ ինչպես կարող ենք աշխատել այդ մարդկանց հետ, ինչպես կարող ենք ճեղքել ահաբեկչական շղթան, ազատագրել իրենց։

Մենք հիմա մեղադրում ենք Իշխանասարում թշնամուն սպասարկողներին քվե տվածներին։ Զայրույթն, իհարկե, հասկանալի է, բայց չենք անդրադառնում, որ այս պայմաններում ամենակարևոր փաստը թշնամու կողմից բռնազավթված Իշխանասարի մոտ ապրել ու արարել շարունակելն է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել