Համիդուլլահ Համիդուլլահի Աբեդը շրջանցել է ՀՀ սահմանային անցակետերը։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հուլիսի 7-ին Աբեդը լողալով անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, ապա հաղթահարելով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի 40-րդ սահմանային ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի կողմից հսկվող տարածքում գտնվող ինժեներատեխնիկական պատնեշը և այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել ՀՀ պետական սահմանն ու Թուրքիայի Հանրապետությունից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։
Նշվում է, որ Աբեդը բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։
Այսպիսով, Համիդուլլահ Աբեդին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քերական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը)։
Գործը Արմավիրի առաջին ատյանի դատարանում է, այն մակագրվել է Ադրինե Ղուկասյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: