Արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ․ Իշխան Սաղաթելյան

Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:

Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:

Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել