Սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակն է․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այտնում է, որ նախորդ տարի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրեվել՝ Տավուշում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական համալիր գործարկելու համար։

«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի հիմքի վրա ձևավորված Պատրիկ Տէվէճեանի անվան քոլեջում արդեն այս տարի կազմակերպվել է ընդունելություն գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ և, ինչը բացառիկ է գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում, ունեցել ենք մրցույթ, այսինքն՝ դիմորդների թիվն ավել է եղել սկզբնապես պլանավորված տեղերից՝ թե հիմնական, թե միջնակարգ կրթության հիմքով։

Նկարներում սովորողների համար գործնական ուսուցման բազա ծառայող ագարակն է»,-նշել է նա։

  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել