ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ի հանդիպմանը։
«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը: ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել՝ մասնակցելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- գրել է նա։