Ի՞նչ իմաստ ունի առավոտից երեկո համացանցում սփռել սեփական խառը մտքերի կույտերը․ Վիլեն Գաբրիելյան

Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի Ձեզ, եկել եմ ասեմ, որ ոչ մի ձև չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ իմաստ ունի առավոտից երեկո համացանցում սփռել սեփական խառը մտքերի կույտերն այն դեպքում, երբ, իսկապես, լիքը կարևոր գործ կա, որը պետք է անել, առավել ևս, եթե դու տենց թույն պատրիոտ ես: Եվ, միևնույն ժամանակ, վերը նշված տրամաբանական շղթայով ապացուցվում է, որ դու ոչ թե թույն պատրիոտ ես, այլ շարքային բաստարդ:

2020 թ. պատերազմից հետո շատ աշխատանք կա անելու, և ես բազմաթիվ անհատների եմ ճանաչում, ովքեր անտրտունջ և լուռ այդ աշխատանքը կատարում են հանուն անվտանգ և պաշտպանված պետություն ունենալու:

Խոսքը միայն պաշտոնյայի մասին չէ, այլ տարբեր ոլորտներից տարբեր սրտացավ քաղաքացիների մասին, ովքեր լցված են հավատով և համոզմունքով, որ եթե մի բան ուզում ես ունենալ, ապա պիտի չընկրկելով դա կառուցես: Եվ հենց այս մարդկանց շնորհիվ էլ մենք ունենալու ենք անվտանգ և պաշտպանված պետություն:

Եղե՛ք զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ։
Ուժե՜ղ, հանդո՜ւգն և տոկո՜ւն,
Ձեզ խաղաղ ուիկէնդ
Շնորհակալություն ուշադրության համար:
հարգանքով՝
նավակ Ճոճողը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել