Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, որի պատճառը ադրբեջանական ռազմական ագրեսիան է՝ սեպտեմբերի 13-ից սկսած։

«Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ կարևոր ճանապարհորդություն՝ հետևյալ վայրեր.

Տավուշի մարզ  -Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք:
Գեղարքունիքի մարզ – Սևանա լճից արևելք.
Գեղարքունիքի մարզ – Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք.
Արարատի մարզ – Երասխ գյուղ.
Վայոց ձորի մարզ – Եղեգնաձորից արևելք
Սյունիքի մարզ
Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կոչ է արվում․
Դիտել տեղական լրատվամիջոցները թարմացումների համար:
Հետևել դեսպանատանը Facebook-ում և Twitter-ում։
Վերանայել Հայաստանի անվտանգության զեկույցը:
Պատրաստել արտակարգ իրավիճակների պլան: Վերանայել Ճանապարհորդների ստուգաթերթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել