Toyota-ն դադարեցնում Է ավտոմոբիլների արտադրությունը Պետերբուրգի իր գործարանում

«Տոյոտա Մոտոր» ՍՊԸ-ն (Toyota Motor Corporation ավտոկոնցեռնի ռուսաստանյան ստորաբաժանումը) լիովին դադարեցնում Է ավտոմոբիլների արտադրությունը Պետերբուրգի իր գործարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների, այդ թվում՝ ավտոռիթեյլի:

Թերթի տվյալներով՝ նման որոշումը կապված Է համալրող մասերի՝ ՌԴ ռիթմիկ մատակարարումները վերսկսելու անհնարինության հետ: Toyota-ի պետերբուրգյան գործարանը դադարեցնելու Է գործունեությունը: Քաղաքի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը թերթին ասել Է, որ իրենք ընկերության հետ համատեղ կքննարկեն ակտիվի վաճառքի տարբերակը: Դրա հետ մեկտեղ Toyota-ի ավտոմոբիլների թողարկումը նրանում չի վերսկսվի, նշել Է հրատարակության մեկ այլ աղբյուր: Նաեւ ենթադրվում Է մոսկովյան օֆիսի գործունեության օպտիմալացում:

Ինչպես նշում Է «Կոմերսանտ»-ը, ընկերությունը ցանկանում Է «նորմալ» ձեւով հրաժեշտ տալ ինչպես գործարանի, այնպես Էլ օֆիսի աշխատակիցներին. նրանց կառաջարկվեն բարձր վճարումներ»: Խոսք կարող Է լինել 12 դրույքի չափով վճարումների մասին: Ինչպես հաղորդվել Է, մարտի սկզբին Toyota-ն դադարեցրել Է ՌԴ մատակարարումները եւ արտադրությունը Պետերբուրգի ավտոգործարանում:

Դրա հետ մեկտեղ ընկերությունը հաղորդել Է, որ չի պլանավորում փակել գործարանը եւ հեռանալ Ռուսաստանի շուկայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել