Այս պահին մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա ենթադրաբար այնտեղ կլինի նաև Փաշինյանը։
«Հայկական կողմը նախապես հայտնել էր առաջիկա հարթակում հանդիպման գաղափարը։ Թերևս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաև Կովկասում։ Այս պահին այն դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր Ալիեւի հետ և, կախված դրանից, մենք քայլեր կձեռնարկենք»,-նշել է նա։