«Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանում պաշտոնապես հայտարարված մասնակի մոբիլիզացիան սպասելի էր և ոչինչ չի փոխի Ուկրաինայի ծրագրերում»,-այս մասին BILD-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ինքը չի տեսել Պուտինի ելույթը, քանի որ «Ռուսաստանի նախագահի ելույթն իր սիրելի տեսանյութը չէ»։
«Ես ունեմ ինձ անհրաժեշտ ողջ ինֆորմացիան… Պուտինի ելույթում ինձ համար ոչ մի նոր բան չկար»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։