Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»

Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևը արել է այսօր Բերձորում:

Նա նշել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:

Ալիևը պնդել է, թե ադրբեջանական կողմը նախապատրաստել է 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն:

«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք մտել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ-ադրբեջանական սահմանին», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել