Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, այսօրվա և առաջիկա օրերին Մոսկվայից Երևան նախատեսված թռիչքների տոմսերը գրեթե սպառվել են։
Iravaban.net-ը հայտնում է, որ դիտարկված ընկերությունների տվյալների համաձայն՝ առկա, մեկ ուղղությամբ տոմսերի գները սկսում են մոտ մեկ միլիոն դրամից։


Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ: Նմանատիպ իրավիճակ է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ զորակոչի ենթակա են միայն ռեզերվում գտնվողները՝ նրանք, ովքեր անցել են զինվորական ծառայություն, ունեն զինվորական մասնագիտություն և ունեն փորձ։ Մինչ ստորաբաժանում ուղարկելը բոլորը լրացուցիչ վերապատրաստում կանցնեն։