Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի երկու աշխատակցի պարգևատրել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով է պարգևատրել երկու աշխատակցի։ Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով և 40-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության, արձանագրային և արխիվային գործերի բաժնի պետերի զեկուցագրերը.

1.Երկարատև, բարեխիղճ և բարձրորակ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրել.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության մատակարարման և տեխնիկական սպասարկման բաժնի գործավար Աննա Սողիկյանին.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արձանագրային և արխիվային գործերի բաժնի առաջատար մասնագետ Գոհար Համբարձումյանին:

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել