Օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կնետրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-17 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 21-ին, 22-23-ին կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել