Ոստիկանները բերման են ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին

Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրանց խոսքով՝ որպեսզի թույլ չտան, որ իշխանական ներկայացուցիչները այցելել իրենց զավակների շիրիմներին։

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրհամայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։

Ահա թի ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել