«Ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմը կարգավորում է ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` առանց հետագա արտահանման պարտավորության:
Մաքսային այս ռեժիմի շրջանակներում օրենքով սահմանված չափով և դեպքերում`
ա) գանձվում են մաքսային վճարներ՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրքը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները..
բ) կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:
Ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը: