Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով:
Ակցիայի մասնակիցները պահանջում և իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ կառավարությանը՝ ՀԱՊԿ-ից և դրա հետ կապված բոլոր կառույցներից և պայմանագրերից անմիջապես դուրս գալու հարցում։
Ըստ ակցիայի մասնակիցների համոզմունքի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով մենք ստանում ենք հայոց պետականություն և այս համատեքստում՝ մեր երկընտրանքն է` ՀԱՊԿ կամ պետականություն։
«Վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է»,-այս մասին «ՀԱՊԿ-ից դուրս» ակցիայի ժամանակ հայտարարել է Արման Բաբաջանյանը։