ԱՄՆ Կոնգրեսն արդեն իսկ մշակել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան. Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսն արդեն իսկ մշակել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան։

«Մենք կշարունակենք օգնել Հայաստանին և դեմ ենք նրա սահմանների փոփոխությանը»,- ասել է խոսնակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին հնարավոր տրամադրվելիք օգնությանը, Փելոսին հայտարարել է, որ իրենք պատրաստ են օգնել Հայաստանին, եթե Հայաստանն ընդունի այդպիսի որոշում։

Իր հերթին կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան կողմը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, և մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է ԱՄՆ-ն անել՝ չդիմելով այդ անվտանգային կառույցին»,- ասել է Փալոնը։

Ի դեպ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կայքում Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի մեկնաբանության տողում ամերիկյան կողմն օգտագործում է «Ամերիկայի աջակցությունը Հայաստանին, երբ այն ենթարկվում է Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման» արտահայտությունը։

«Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․

«Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [խմբ․ ագրեսիան], մենք ընդունել ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել