Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից․ Փելոսի

Ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Այսօր ես Հայաստանում եմ, առաջին խոսնակը Ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը։ Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական ժողովրդավրական հարցերում՝ Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ»,-նշել է նա։

Փելոսին նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր նշանակություն ունի։

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել