ՄԱԿ Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի հրատապ նիստում ռուսական կողմն ասել է․
«Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»։
Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել Ֆրանսիան, որն այս ամիս նախագահում է կառույցում: Ավելի վաղ` ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Հայաստանի կառավարությունը աջակցության կոչով դիմել էր ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։