Սուսաննա Մարգարյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Ջերմուկում զոհված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին, «Ռոտոնդա» սգո սրահում։

Հասցեն՝ Դավիթ Բեկի 83: Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Եռաբլուրում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել