Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու Զաքյան փողոցների խաչմերուկում:
Նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ և աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ և ձախ:
