Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ Բաքուն փորձում է ուժեղացնել ճնշումը հանրապետության իշխանությունների վրա և հասնել միջանցքի բացմանը Սյունիքի մարզով։

«Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, ճշտել զոհերի, գերիների, անհայտ կորածների, վիրավորների թիվը։ Այս ամենը պետք է պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել