Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Ցավով տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը:
Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն:
Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը»։