ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԳ նախարարը գնահատանքի խոսքեր է ասել երկրներին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև․ «Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»։
Նա նշեց, որ երկրների մեծ մասը խոսել են ուժի կիրառման անթույլատրելիության մասին, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը և ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը։ Ընկալում կա, որ սա ներխուժում է Հայաստանի տարածք։ Բազմաթիվ երկրներ խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ չկա, համարժեք արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,-նշել է Միրզոյանը։