Էրդողանն ու Պուտինը կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում է թուրքական «Gazeteduvar» լրատվամիջոցը, այդ մասին Reuters-ի հետ զրույցում ասել է մի թուրք պաշտոնյա, որի անունը չի հրապարկվում:

Ըստ աղբյուրի՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայանալիք «Շանհայի համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 15-ի դրությամբ 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել