ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթվա վերջին կմեկնի Հայաստան՝ ի նշան աջակցության երկրին, որը Ադրբեջանի հետ մահացու պայքարի մեջ է գտնվում, հայտնում է Politico-ն։
Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփայերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ՝ Բեռլինում կանգառ ունենալուց հետո:
Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։