Նորվեգիան ճանաչում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ ՄԱԿ-ի ԱԽ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ

Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծություններով: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է Նորվեգիայի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ռազմական ուժի կիրառումը հակասությունների լուծման համար անընդունելի է:

«Ռազմական գոծողությունների բռնկմամբ և հնարավոր հումանիտար հետևանքներով անհանգստացած են նաև հումանիտար կազմակերպությունները: Այդ գործողություններն անդրադառնում են սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց կյանքի և անվտանգության վրա և խոչընդոտում նրանց համար կարևոր ենթակառուցվածքների հասանելիությանը:

Նորվեգիան ճանաչում է երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան:

Ողջունում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը բանակցությունների առաջխաղացմանն աջակցելու ուղղությամբ: ՀՀ-ին և ԱՀ-ին կոչ ենք անում կատարել նախկին պայմանավորվածությունները, վերադառնալ բանակցային սեղան՝ առանց նախապայմանների»,- նշել է պաշտոնյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել