Առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր այդ հենասյուներ կոչվող իշխանական կառավարման օբյեկտները․ Կարին Տոնոյան

ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ Կարին Տոնոյանը ներկայացրեց գալիք օրերի իրենց օրակարգը․

«Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր այդ հենասյուներ կոչվող իշխանական կառավարման օբյեկտները և թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան, ազգադավ գործունեությունը։ Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ։

Ես կոչով դիմում եմ բոլոր գործատուներին՝ վաղը գործի մի թողեք ոչ ոքի և ասեք, որ նրանց աշխատավարձը կպահպանվի։ Մեզանից է կախված վաղը և մյուս օրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել