Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում:
Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը»,-նշել է նա: