Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում գտնվող ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունից։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում և Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին և անվտանգությանը առնչվող հարցերին։
Քննարկումների արդյունքում Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում համընկնում է Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշմանը։ ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստ են սատարելու Արցախի ժողովրդի և իշխանությունների կողմից ընդունած ցանկացած որոշման։