Ներքին Հանդում դիերի դուրս բերման ժամանակ ԱԻՆ ծառայողներից մեկի հետ կապը կորել է․ Հայկ Կոստանյան

Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել