Տիգրան Հակոբյանը՝ ՀՌՀ անդամ

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, 66 կողմ, 0 դեմ ձայնով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրեց Տիգրան Հակոբյանին։

ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»,-երդվեց Հակոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել