Արևաբույր բնակավայրը հրաժեշտ է տալիս իր սիրելի զավակին․ Դավիթ Համբարձումյան

Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրը հրաժեշտ է տալիս իր սիրելի զավակին՝ Արթուր Խաչատրյանին, ով կյանքը տվեց հանուն հայրենիքի: Այս մասին հայտնաում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Ա. Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին:

Հերոսի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Արևաբույր բնակավայրում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել