ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում, ելույթների ժամանակ Արփի Դավոյանն ասաց, որ ընդդիմությունը «մեյմունություն» է անում։
«Էդ ո՞վ չգիտի մեր հասցեն, մեր տեղերն ո՞վ չգիտի, հիմա էլ այստեղ ենք, ձեզ ենք սպասում, մի անգամ էլ էիք ասել գնալու ենք տներով, ո՞ւր եք բա։ Դավաճանը դուք եք, բոլորդ եք։ Էդ ժողովրդով հավաքվեք գնացեք սահման; Որևէ մեկիցդ մի կոպեկի օգուտ չկա»,-ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև այն լուրերին, որ Արմեն Չարչյանը գնացել է վիրավորներին օգնելու․ «Չարչյանը գնացել ա, պրոֆեսորը, ի՞նչպիսի հուզմունք, քանի՞ բժիշկ ա գնացել, քանի բուժաշխատող ա գնացել, որոնց անունները դուք չգիտեք; Հեչ էլ, թե չի գնացել Չարչյանը, բա որ բժիշկ ա, պիտի գնար»։
Մանրամասները՝ տեսանյութում։