Ազգային ժողովում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ելույթի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ ռեպլիկներ թողեցին։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մանուկյանին խնդրեց այնպիսի տերմինալոգիա օգտագործել, որը հուզական արձագանք չստանա։ «Խնդրում եմ բոլորս սառնասրտություն պահպանենք»,-ասաց Արշակյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ պահը լուրջ է և այժմ Նիկոլ Փաշինյանին փրկելու ժամանակը չէ, հայրենիքը փրկելու ժամանակն է։
Նիստն ընդմիջվեց։
Մանրամասները՝ տեսանյութում