Երեկ տեղի ունեցած ինքնաբուխ հավաքը կազմակերպչական լուրջ խնդիր ուներ այն պարզ պատճառով, որ հավաքն ինքնաբուխ էր (կազմակերպված չէր) և արժանապատիվ հայերն իրենց բնական և արդար զայրույթն ու անհամաձայնությունն էին արտահայտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանն էլ հասկացավ, որ այս ժողովուրդը թուլակամ ու վախկոտ ժողովուրդ չէ, ու շատ խորը վախեցավ: Փորձեց հերքել ինքն իրեն:
Ժողովրդի արդար պահանջը պետք է շարունակել պնդել ու առաջ տանել:
Կազմակերպչական հարցերի համար պետք է կազմել կոլեգիալ խորհուրդ, որի մեջ լավ կլինի ընդգրկել որոշ չափանիշներին համապատասխանող տարբեր ոլորտների մասնագետ անձանց (զինվորական, հոգևորական և այլն):
Այս խորհուրդն առաջնային պետք է լուծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և երկրի պաշտպանության հետ կապված հարցերը»,-նշել է նա։