Սեդա Սաֆարյանի ելույթը որպես Սահմանադրական դատավորի թեկնածու

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, քննարկում է Սահմանադրական դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի  թեկնածությունը:

Սեդա Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ ՍԴ դատավորի թեկնածությունն իր հերթական հանգրվանն է տասնամյակների մասնագիտական գործունեության մեջ, որը սկիզբ է առել այն պահից, երբ 1985թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և շարունակվել է 32-ամյա փաստաբանական գործունեությամբ։

«Իհարկե իմ համար այսօր մի փոքր նաև տխուր օր է՝ կապված մեր սահմանային իրավիճակով և շատ հարցեր այնպիսի շեշտադրմամբ չեմ անի, ինչպիսին կուզենայի, որ ես ելույթ ունենայի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել