Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկել եմ ասեմ, այն բոլոր մարդկանց, ովքեր կոնկրետ ինձ, այս երեք օր է կոչ են անում գնալ առաջնագիծ:
Ես սենց բան չէի անի, բայց քանի որ, վերևում նշվածս կոչը կա, ասեմ, որ այսօր օրվա երկրորդ կեսին աշխատանքային պարտադիր պարտականություններս ավարտվում է, ԱԺ նիստերի օրակարգի սպառման հետ միասին: Ես ինչպես միշտ գնալու եմ այնտեղ որտեղ որ պիտի լինեմ, քանզի բազմաթիվ կարևոր անելիքներ կան:
Բոլոր ինձ կոչ անողներին, կոչ եմ անում նույն առոգանությամբ և խանդավառությամբ, գրառմանս տակ + դնել, գնալու ենք իրար հետ սահմանային գոտի, լիքը գործ կա, առնվազն բարոյահոգեբանական առումով:
հ.գ. հա չմոռանամ, չհասկացա այդ ինչ մեր տուն գալու թեմա է, բայց միշտ դռները բաց են, առնվազն մաման ու տատին միշտ տանն են, ամենահամով պանրով բուլոչկաները և տաք թեյը անսպառ, օրերով կպահենք:
Հասցե՝ ք.Երևան, Էմինեսկու 2-րդ փ, տ.19: Համեցե՜ք:
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
նավակ Ճոճողը»։