Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն, սակայն նրանք թեկնածու չունեն․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց, որ խոսել է պատգամավորների հետ․ «Իրենք ասում են՝ մենք ստեղ ենք, գնացեք, բերեք 18 պատգամավոր։ Պատգամավոր բերելու հարցում իրենք ունեն 20 անգամ ավելի մեծ լիազորություն, քան այստեղ կանգնած մեկը։ Մենք ունենք նաև տեղեկություն, որ պատգամավորները համախմբված գտնվում են պետական ամառանոցում։ Ակնկալել, որ հիմա, էս ժամին 18 պատգամավոր գալու է ԱԺ և որոշում կայացնի, ոչ մի երեխա դրան չի հավատա»։

Ղազարյանի խոսքով՝ բացի ԱԺ շենք մտնելուց ընդդիմադիր պատգամավորները ոչինչ չեն արել։ Նշել է, ոչ չեն զանգել ԱԺ նախագահին, որ վերջինս ապահովի պատգամավորների ներկայությունը։

«Այստեղից գնալուց առաջ պատգամավորները 2 տեղեկություն հայտնեցին, որոնք իրարից տարբերվում էին։ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, բայց Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 35 հոգի պատրաստ են ստորագրել։ Ինչի՞ նրանք դա չեն ստորագրել։ Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն։ Իրենք այդ թեկնածուն չունեն, բայց միայն պատգամավորները կարող են թեկնածու առաջադրել։ Ես օգոստոսի 23-ին եմ ասել, որ եթե դուք չեք առաջադրում վարչապետի թեկնածու և ինձ էլ չեք առաջադրում, ապա ստացվում է, որ դուք այդ գործընթացը չեք սկսում։ Երկիրը անտերության է մատնված, փաստացի Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։ Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները կարճ ժամանակ հետո գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու։ Հիմա էս պահին մեր երկիրը անտերության է մատնված։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։ Մեզ պետք է շտապ պահանջել, որպեսզի ԱԺ պատգամավորները կարճ ժամանակ հետո գան այստեղ ու հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածուն»,-հայտարարեց Ղազարյանը։

Այս հայտարարությունները ցուցարարների շրջանում դժգոհություններ են առաջացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել