Արթուր Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը մինչև հիմա վարչապետի թեկնածու չի ընտրել

Մենք պարտավոր ենք հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը այլևս չի թողնելու, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը գնա հերթական զիջումների․ «Այս իշխանությունները պարտության հոմանիշն են և պետք է հեռանան»։

Վանեցյանը հայտարարեց՝ կարևոր չէ, թե ով է լինելու վարչապետը․ «Մենք այստեղ վարչապետի կռիվ չենք անում։ 36 պատգամավորներ կսկսեն վարչապետի իմպիչմենտի գործընթացը, բայց նրանց պետք է միանա ՔՊ-ի առնվազն 18 պատգամավոր։ Պատգամավորների և քաղաքական ուժերի մեջ չկա նման վեճ, թե ով պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը։ Հավատացեք՝ դա ամենահեշտ լուծվող հարցն է և ընդդիմությունը ունի կադրային մեծ բազա, որից կկարողանան ընտրել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել